Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ադրբեջանական հաքերային ակտիվացում. banman.am

Բարձր տեխ.
8df07eb366e9bc1c7c5c8198a308a2d8

<Ադրբեջանական ԱնտիԱրմենիա խումբը ակտիվացել է նորից։ Ակտիվացումը կապված է Ադրբեջանիանկախության օրվա եւ հենց ԱնտիԱրմենիայի ստեղծման տարելիցի հետ։ Նենց որ էս երկու օրը սպասվում են հարձակումներ>,- այս մասին գրում է տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը banman.am կայքում: <Ավելի ճիշտ, հարձակումները արդեն սկսվել են։ Տասնյակի մոտ կայք են կոտրել։ Վատ տարբերակներից՝ Հայաստանի ազգային պատկերասրահի կայքն է։ Արարատ բանկի կայքը ամենավատ զոհերից է։ Կարծում եմ, որ երբ բանկի կայք են կոտրում, բանկը պարտավոր է անհապաղ դրա մասին հայտարարություն անել եւ պարզաբանել՝ արդյոք եղել են, թե ոչ տվյալների արտահոսքեր։ Օրինակ, Կենտրոնական բանկի ենթակայքը երբ կոտրվեց, ես պարզաբանումներ չհանդիպեցի տենց էլ>։ Կոտրված կայքերի ցանկը   Araratbank.am Gallery.am Hayastan.am Genocide.am Foi.am armauthor.am Papaya.am Hotels.am Hyuranoc.am Yelaket.am Loveyou.am Yevarivas.am Magnis.am Barcamp.am Led.am