Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արարատն» ու «Բանանցը» միասին 10 գոլ խփեցին

Սպորտ
5ab3fb1e4a58e1b02d8752caa3e55ba0

Այսօր կայացան Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի 10-րդ տուրի մնացած երկու հանդիպումները:   Նախ Երեւանի «Միկան» սեփական հարկի տակ 3:1 հաշվով առավելության հասավ Գյումրիի «Շիրակի» նկատմամբ եւ տարավ առաջին հաղթանակը առաջնությունում: Միակցիները 7 միավորով հաստատվեցին նախավերջին՝ 7-րդ հորիզոնականում:   «Հրազդան» մարզադաշտում հանդիպեցին Երեւանի «Արարատն» ու «Բանանցը»: Հանրապետության չեմպիոնը վեց գնդակ ուղարկեց արարատցիների դարպասը, իսկ վերջիններիս դա չորս անգամ հաջողվեց ՝ 4:6:   Այս հաղթանակից հետո «Բանանցը» վաստակած միավորներով հավասարվեց «Ալաշկերտին» եւ լրացուցիչ ցուցանիշներով բարձրացավ 5-րդ տեղ: