Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ավտոմեքենան տասը մետր գլորվել է ձորը

Հասարակություն
9962010d8d88848a8c4b5a9100654652

Հոկտեմբերի 18-ին, ժամը 20.28-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Բաղանիս գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, Միցուբիշի  մակնիշի ավտոմեքենան մոտ 10 մ գլորվել է ձորը, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի 1-ին կմ-ում «Միթսուբիշի» մակնիշի 2046.14.JS պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Մ.) դուրս է եկել երթևեկելի մասից, սահել մոտ 6 մ ձորակը և կողաշրջվել: Հրշեջ-փրկարարները ձորակից դուրս են բերել ավտոմեքենան: Տուժածներ չկան: