Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Հայրապետյանը դեպրեսիայի մեջ է

Քաղաքականություն
Levon-Hayrapetyan2

Հայտնի բարերար Լեւոն Հայրապետյանի առողջական վիճակը փոփոխական է եւ գտնվում է բժիշկների մշտական հսկողության տակ։ Այս մասին «Ա1+»-ին հայտնեց Լեւոն Հայրապետյանի օգնական Դավիթ Երանյանը։ Նրա խոսքերով՝ այս պահին հայազգի բարերարի մոտ դեպրեսիա է նկատվում, նրա մոտ է քույրը։ Հիշեցնենք, որ Լեւոն Հայրապետյանի խափանման միջոցը՝ կալանավորումը, հոկտեմբերի 3-ին փոխարինվել է տնային կալանքով։ Մոսկվայի Բասմանի դատարանը հաշվի է առել այն հանգամանքը, որ վերջինս երկու անգամ սրտի կաթված է տարել, տառապում է դիաբետով, քաղցկեղով։ Լեւոն Հայրապետյանը, սակայն, իրավունք չունի դուրս գալ զբոսանքների։ Նրան մեղադրանք է առաջադրվել ապօրինի եղանակով ձեռք բերված միջոցների լվացում եւ յուրացում (կամ վատնում) հոդվածներով: Նա, սակայն, չի ընդունում առաջադրված մեղադրանքը։