Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հողերը ռակով հիվանդ են, գյուղացու վերջին կոմպոտն էլ տարել են բանկերը» (տեսանյութ)

Տնտեսություն
lyova

Ինչ կտա ԵՏՄ-ն հայ գործարարներին: Այսօր տեղի ունեցած քննարկմանը ոլորտի մասնագետները խորհուրդ տվեցին նախ խոսել երկրի ներսում եղած խնդիրներից, գտնել դրանց լուծումները, ապա խոսել ԵՏՄ արտահանման մասին: Ի դեպ, վերջերս ՌԴ գյուղնախարարը պաշտոնական նամակով դիմել է ՀՀ գործընկերոջը՝ ասելով, որ հայկական արտադրանքը պահանջարկ ունի ՌԴ-ում, եւ իրենք պատրաստ են այն իրացնել ռուսական շուկայում: ԲՀԿ պատգամավոր, գյուղատնտես Լյովա Խաչատրյանը նկատում է՝ չունեցած բանը չես արտահանի. «Մենք այսօր պատրաստ չենք արտահանելու: Ինչպես ասում են՝ չկար բարիքը, չարիքը օգնեց: Մենք պետք է շատ արագ պատրաստվենք ԵՏՄ արտահանմանը»: Ըստ նրա՝ փողը պետք է ցանկանա գա ՀՀ. «Հիմա այն փախչում է: Ոնց որ մեր բիզնեսմենները հերթ կանգնած լինեն վերանալու: Այն ձեւով, ինչպես կառավարում ենք գյուղատնտեսությունը, տանում ենք կործանման: Այսօր Արագածոտնի մարզի Արագած գյուղում հողերը ռակով են հիվանդ: Այն ՀԷԿ-երը, որոնք կառուցվել են, ճիշտ ուսումնասիրություն չեն անցել: Արդյունքում հողերն աղտոտված ջրով են ոռոգվում, եւ հիմա այդ վարակը շարունակվելու է հարակից գյուղերում: Մեր էկոհամակարգի նկատմամբ քանի կա այսպիսի վերաբերմունք, մենք գյուղատնտեսություն չենք ունենա: Գյուղացու վերջին կոմպոտը տարել են բանկերը, վարկերի ամնիստիա է պետք անել»: Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանն ափսոսանք հայտնեց, որ գյուղատնտեսության ոլորտում այսօր հայտնվել են պատահական մարդիկ: «Մենք այսօր ինչքան կարողանում ենք, այնքան տալիս ենք: ԵՏՄ-ում էլ լինելու է նույն փաստաթղթաշրջանառությունը, ինչ հիմա է»: