Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ո՞վ է Հայաստանում որոշում բենզինի գինը (տեսանյութ)

Կարևոր լուրեր Տնտեսություն
d6555dbea6721d0dadbb7229403415fc

1,5 ամսվա ընթացքում մոտ 20 տոկոսով աշխարհում նվազել է նավթի գինը։ Մեկ բարելը արդեն արժե մոտ 88 դոլար՝ նախկին 115-ի փոխարեն։ Նվազել է նաեւ նավթամթերքի գինը, այդ թվում՝ բենզինինը։ Այս փոփոխությունը, սակայն, Հայաստանում ակնառու չէ։ «Հայաստանը ինչպես միշտ յուրահատուկ է, քանի որ Հայաստանում այդ բնագավառը խիստ մոնոպոլիզացված է, մրցակցություն չկա, իրենք են որոշում գինը. այս գինը բոլորին ձեռնտու է, մնում է նույնը»,- մեկնաբանում է տնտեսագետ Վահագն Խաչատրյանը։ Ֆինանսների նախարարության տվյալներով ՝ Հայաստան բենզին ներկրող երկու խոշոր ընկերությունները «Ֆլեշ»-ը եւ «CPS օյլ քորփորեյշն»-ն են։ Այս ընկերությունները խոշոր ներկրող էին Հայաստանում միայն մինչեւ 2013-թվականը՝ հակադարձում է Վահագն Խաչատրյանը. «Այսօր նավթամթերքի ներկրումով զբաղվում է միայն ռուսական «Ռոսնեվթը», որը Հայաստանի կառավարության թույլտվությամբ է տեղի ունենում։ Իշխանությունը չի ուզում այդ մենաշնորհը վերցնի, քանի որ ամենայն հավանականությամբ ռուսական իշխանությունների հետ համաձայնություն կա»։ Ինչո՞ւ բենզինի գինը չի իջնում. Վաճառքով զբաղվող ընկերությունները մեր հարցմանը չեն պատասխանում՝ պատճառաբանելով, թե ընկերությունների տնօրենները քաղաքում չեն։ Իսկ վարորդները բնավ էլ զարմացած չեն, որ բենզինը գինը մնացել է անփոփոխ։   Ավելին՝ տեսանյութում