Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շանթ Հարությունյանը 6 տարով ազատազրկվեց, որդին՝ 4 տարով պայմանական (տեսանյութ)

Հասարակություն
remD2ZrDWCs

«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը դատապարտվեց 6 տարվա ազատազրկման։ Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը նրա մեղավոր ճանաչեց՝ խուլիգանություն կատարելու հատկանիշներով։ Իսկ նրա որդին, անչափահաս Շահեն Հարությունյանը դատապարտվեց 4 տարի ազատազրկման՝ պատիժը պայմանական չկիրառելու պայմանով։Շահենը սովորում է 11-րդ դասարանում։ Բոլոր ամբաստանյաներին դատարանը մեղավոր ճանաչեց: Դատարանը ամենախիստ պատիժը սահմանեց Վահե Մկրտչյանի նկատմամբ 7 տարվա ազատազրկում։ Ալբերտ Մարգարյանը դատապարտվեց 6, Ավետիս Ավետիսյանը, Լիպարիտ Պետրոսյանը, Վարդան Վարդանյանը՝ 5, Հայկ Հարությունյանը 4,6 ամիս, Արմեն Հովհաննիսյանը՝ 2 , Սեւակ Մնացականը՝ 1 տարի 6 ամսվա, Տիգրան Պետրոսյանը՝ 1 տարվա ազատազրկման։ Միսաք Առաքելյանի նկատմամբ նշանակվեց 50 հազար դրամ տուգանք։ Վերջինիս նկատմամբ ընտրված ստորագրությունը՝ որպես խափանման միջոց, վերացվեց։ Վճռի ընթերցումից հետո դատարանում լարված մթնոլորտ ստեղծվեց, եւ ներկաները սկսեցին վանկարկել . «Ամոթ, ամոթ»։ Իսկ դատարանի բակում՝ ի պաշտպանություն Շանթ Հարությունյանի եւ նրա ընկերների, բողոքի ակցիա էր ընթանում։ Մանրամասները՝ տեսանյութում։     In Court of Kentron and Nork-Marash held Shant Harutyunyan’s judgment In Court of Kentron and Nork-Marash held Shant Harutyunyan’s judgment In Court of Kentron and Nork-Marash held Shant Harutyunyan’s judgment In Court of Kentron and Nork-Marash held Shant Harutyunyan’s judgment In Court of Kentron and Nork-Marash held Shant Harutyunyan’s judgment