Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Երկաթե տնակի բնակիչները հերթապահելով են քնում (տեսանյութ)

Ներքին Չարբախի երկաթե տնակի բնակիչներից մեծ աղջիկը 17 տարեկան է, 3օր առաջ է ամուսնացել՝ կիսատ թողնելով ուսումը, փոքրիկ աղջիկը մանկապարտեզ չի հաճախում, իսկ տղան՝ Վահեն, սովորում է հատուկ դպրոցում։ Տնակը հնարավոր եղավ ձեռք բերել 3-րդ երեխայի ծնվելուց անմիջապես հետո։ Երեխաների մայրը՝ Անժելա Գրիգորյանը պատմում է. «Վարձով էինք ապրում, անհնարին էր վարձով ապրելը, վարձը շատ թանկ է, չէինք կարողանում տալ, էրեխեն, որ ծնվեց էդ փողը , գումարը, որ ստացանք՝ 370 .000 , 360.000-ը տվեցինք դոմիկը առանք» Տնակը տեղադրված է այդ պահին ցամաքած առվակի վրա, որտեղ առնետներ, օձեր ու կարիճներ կան, այն ջրով է լցվում, երբ հարևանները սկսում են ջրել իրենց այգիները։ Երկաթյա տնակի բնակիչները հերթապահելով են քնում. վախենում են, որ առնետները , օձերն ու կարիճները կսողոսկեն տուն, իսկ 14 տարեկան Վահեն այդ պատճառով տանը չի գիշերում։