Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Հորդ տնի՞ց ես բերել, որ չտաս. Գուրգեն Եղիազարյան (տեսանյութ)

Քաղաքագետ Գուրգեն Եղիազարյանին վերջնականապես վրդովեցրել է իշխանությունների վարած քաղաքականությունը. «Ազգին վերցրել ու ճանճի նման կոտորում են, առանց խղճի ու ամոթի: Խոսում են ապահով Հայաստանից, սա՞ է ապահով Հայաստանը: Այս ողբերգությունը շարունակական է լինելու մեր երկրի գլխին: Մեր երկիրը էքսպերիմենտ է, ինչ է, դե բավականա է, էլի, վեր կացեք, գնացեք: Տո գետինը մտեք, դուք հրաժարական տվեք, պրծնենք ձեզնից. պիտի վերջ ունենա՞ այս խայտառակությունը, թե՞ չէ: Ասում են՝ իշխանություն չենք տա, հորդ տնից եք բերել, շատ լավ էլ կտաք, հանիրավի վերցրել եք, այնպես էլ կտաք, երկիր եք կործանում»: Ի դեպ, Գուրգեն Եղիազարյանի 2 որդիները, որոնք պետական ապարատում են աշխատել, հեռացվել են աշխատանքից, ապա հրաժարվել են ՀՀ քաղաքացիությունից, եւ նա դա պայմանավորում է իր ընդդիմադիր լինելու հետ։ Նրա որդիները պատրաստվում են լքել հայրենիքը։ Անդրադառնալով ոչ իշխանական եռյակի քայլերին ու նրանց վերջին հանրահավաքին՝ պարոն Եղիազարյանը նշեց, որ նրանց պահանջը՝ իշխանափոխությունը, օրվա պահանջն է. «Էս իշխանություններին միայն հորթը կարող է ընդդիմադիր չլինի: Հիմա մարդիկ աշխատում են, տեսնենք՝ ինչ է լինում հոկտեմբերի 24-ին: Հավանաբար, ձեւաչափը կփոխվի: Արդյունքը վաղ թե ուշ կլինի: Աստված չանի, աֆրիկյան կամ լատինական Ամերիկայի օրինակով լինի իշխանափոխությունը. մենք ուզում ենք, որ իշխանափոխությունը հնարավորինս անարյուն լինի. չմոռանանք՝ մենք Արցախի գերխնդիր ունենք»: