Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Համացանցն ամուսիններին հեռացնում է ընտանիքից. հոգեբան (տեսանյութ)

Ամուսնալուծությունների թիվն աճել է, քանի որ երիտասարդներն ավելի համարձակ են դարձել։ Այս եզրահանգման է եկել հոգեբան Խաչիկ Գասպարյանը՝ աշխատելով բազմաթիվ ընտանիքների հետ. «Այսօր եթե դժգոհ են՝ ընդվզում են, հանուն երեխայի, հանուն հասարակական կարծիքի նրանք չեն մնում ամուսնացած»։ Պաշտոնական տվյալներով, եթե 1990 թվականին 1000 ամուսնությանը բաժին էր ընկնում 154 ամուսնալուծություն, ապա 2014 թվականին այդ թիվը հասել է 258-ի։ Իրավաբան Մարինե Ֆարմանյանի կարծիքով՝ վիճակագրական տվյալներով ավելացել են ամուսնալուծությունների թիվը, քանի որ ավելացել է նաեւ քաղաքացիական կացության գրանցման մարմնում իրենց ամուսնությունը գրանցողների թիվը. «Վիճակագրական տվյալներով որ համեմատենք, ապա կտեսնենք, որ ամուսնալուծությունների գրանցման թիվն է շատացել: Նախկինում էլ են եղել շատ, բայց, քանի որ պետական գրանցման ենթակա չեն եղել, չի երևացել: