Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Ընտրություն թշնամի և ստրուկ լինելու միջև (տեսանյութ)

Ռուսաստանը կայսրության վերջին ջղաձգումների մեջ է, Ուկրաինայի արեւելքի պատերազմը հենց դա է ցույց տալիս։ ՀՀ նախկին արտգործնախարար, ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանի կարծիքով՝ պետք է Ռուսաստանին չեզոքացնել էս գործընթացից՝ «էս պատերազմը սկսել է Ռուսաստանը»։ Ըստ Ալեքսանդր Արզումանյանի, Ռուսաստանը պետք է թույլ տա Ուկրաինային ինքնուրույն կարգավորել իր երկրի եւ քաղաքացիների խնդիրները, «որոնք, վստահ եմ, որ առանց օտար միջամտության ուկրաինացիներն ի վիճակի են լուծել»։ Հայաստանի նախկին արտգործնախարարը համոզված է, որ ռուսները մտան Ուկրաինայի արեւելք, որպեսզի միջանցք բացեն դեպի անեքսիայի ենթարկված Ղրիմ։ Արդյունքը միջազգային պատժամիջոցներն էին. «Այդ սանկցիաների կոշտությունը թերեւս հույս է տալիս, որ գնալով ավելի կոնստրուկտիվ կդառնան, եթե իհարկե Եվրամիության պարտնյորները շարունակեն խստապահանջ լինել, եւ չտրվեն գազային այս կամ այն շահի եւ չմեղմացնեն այդ ճնշումը։ Ճնշումը անհրաժեշտ է գործադրել եւ խորացնել, որպեսզի Ռուսաստանը գիտակցի անհրաժեշտությունը խաղաղության»։