Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեկ շաբաթ՝ հացի փռերում թերությունները վերացնելու համար (տեսանյութ)

Մարզեր
hac

Սյունիքի մարզպետի հանձնարարությամբ ստեղծված հանձնաժողովը հոկտեմբերի 15-ին մարզկենտրոնի հացաթխման արտադրամասերում շրջայցեր է կատարել։ Բանն այն է, որ հոկտեմբերի 7-ից, ոչ թե 500 գրամանոց հացի արժեքն է 240 դրամ, այլ 600 գրամանոցինը։ Այս որոշումը կայացվել է մարզպետի և հաց արտադրող ընկերությունների ներկայացուցիչների միջև։ Վաղ առավոտից հացաթխման արտադրամասեր շրջայցի ելած հանձնաժողովի անդամները 10 արտադրամասերում ստուգել են սանիտարահիգիենիկ պայմանները և բազմաթիվ մեծ ու փոքր խախտումներ արձանագրել։ Այնուհետ աշխատակիցներից պահանջել են կշռել հացը։ Այդ հարցում թերացումներ չեն բացահայտվել։ 600 գրամանոց հացը որոշ տեղերում նույնիսկ 610-15 գրամ էր կշռում։ Հանձնաժողովի անդամները տնտեսվարողներին մեկ շաբաթ ժամանակ են տվել՝ թերությունները վերացնելու համար։ Մանրամասները՝ «Սոսի» ՀԸ տեսանյութում