A
A
Ցուցարարները կանգնել են փողոցի մեջտեղում (տեսանյութ)
Կառավարության մոտ բողոքի ակցիա իրականացնող ցուցարարները կանգնել են Տիգրան Մեծ պողոտայի կենտրոնում։ Նրանք հրաժարվում են հեռանալ, մինչեւ իրենց հարցին որեւէ պատասխան չտրվի։ Հիշեցնենք, կառավարության շենքի դիմաց պետական կարիքների համար իրենց տներից զրկված մի շարք քաղաքացիներ պահանջում են իրենց նախկին տները։ Քիչ առաջ ցուցարարներից մեկի ինքնազգացողությունը վատացավ։