Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անհրաժեշտ կլինի՞ նոր պայքար. Գուգլ-ի, Ֆեյսբուքի ու Թվիթերի ճակատագիրը (տեսանյութ)

Կարևոր լուրեր Տնտեսություն
ba0e832e7fdad857bf2a49f780162482

ԵՏՄ-ին անդամակցելով՝ խոսքի ազատությունը Հայաստանում կարո՞ղ է սահմանափակվել։ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն այս առիթով նշում է. «Երբ սկսվեց ԵՏՄ-ին անդամակցությունը, ասվում էր, որ այն միայն տնտեսական- ֆինանսական ուղղվածություն է ունենալու, բայց մենք նկատում ենք, որ այնտեղ կա քաղաքական ազդեցություն։ Իսկ եթե կա դա, կլինի նաեւ վտանգը, որ խոսքի ազատության վրա եւ լրատվամիջոցի գործունեության վրա կարող է ճնշում լինել»։ Չի բացառվում, որ հունվարի 1-ից Ռուսաստանում արգելափակվեն «Գուգլ» որոնողական համակարգը, Ֆեյսբուք ու Թվիթեր սոցիալական ցանցերը։ Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանի կանխատեսումները այս հարցում լավատեսական են. «Ռուսաստանում չկան այն հզորությունները, որոնք թույլ կտան, եթե անգամ այդ կազմակերպությունները ցանկություն ունենան տեղափոխել իրենց սերվերները։ Դրա համար խոսակցություն է գնում, որ դա պետք է հետաձգվի»։ Իսկ վատագույն դեպքում չի՞ տուժի նաեւ ԵՏՄ-ին անդամակցող Հայաստանը. «Ոչ մի տրամաբանություն դրա մեջ չկա, եթե հանկարծ ազդի, այսինքն` էստեղ ինչ-որ մեկը չի պատկերացնում ոնց է դա լինում։ Որովհետեւ եթե «Գուգլը» ուզենա մեր սերվերներով գալ Հայաստան, մենք չէինք կարող։ Իսկ ուղղակի փակել «Գուգլը»՝ ուղղակի շիզոֆրենիա է»։ Որոշ կայքերի արգելումը Ռուսաստանի համար հետընթաց կլինի՝ վստահ է Աշոտ Մելիքյանը. «Եթե այդ միությունը մեզ պետք է տանի քարե դար, կարծում եմ՝ դա մեզ պետք չի, միգուցե անհրաժեշտ կլինի նոր պայքար՝ 88 թվականի պես, ինչպես որ սովետական միությունից էինք դուրս գալիս»։ Ոչ մի ճնշում ու արգելք Ռուսաստանի կողմից չի լինի։ Բոլոր մտավախությունները անհիմն են՝ վստահեցնում է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը. «Նման խնդիրները եվրոկառույցներում են լուծվում եւ ոչ թե Ռուսաստանում։ Մենք Ռուսաստանի ԵՏՄ-ի տնտեսական փոխհարաբերությունների մեջ ենք, իսկ ժողովրդավարական արժեքների ամբողջ ծավալներով ինտեգրված ենք Եվրոպային»։