Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նա կդառնա «100 մինուս 10»-ի մասնակիցն ու գլխավոր դերակատարը (տեսանյութ)

Մշակույթ
ervand

Իսկական արվեստագետի համար միևնույն է՝ պետությունը կոչում կտա՞ նրան, թե չի տա: Իսկական արվեստագետին կոչում ու պարգևներ է շնորհում ժողովուրդը: Այս առումով Երվանդ Մանարյանը ժողովրդական արտիստ է՝ համոզված է տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը, ում համար Մանարյանը ուսուցիչ է մեծ տառով, կարծրատիպերից ու շաբլոններից դուրս անհատ, հոգով երիտասարդ իրական արվեստագետ: Հոկտեմբերի 17-ին Հովհաննես Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնում Մեծ արտիստի հոբելյանն են նշելու: Հոբելյարը թեև ինչ-որ բան գիտի այս մասին, սակայն նրան անակնկալ են պատրաստվում մատուցել: Իր իսկ ոգով,առանձնահատուկ, իմպրովիզացիոն: Նա կդառնա «100 մինուս 10» ներկայացման մասնակիցն ու գլխավոր դերակատարը: ervand2 ervand1 Ի դեպ, սա ընտանեկան ներկայացում է: Ձևավորումը աղջկա `Արփինե Մանարյանինն է, դերակատարներից մեկը փոքրիկ թոռնիկն է, կազմակերպիչն էլ տղա թոռը։ Մանրամասներ՝ տեսանյութում