Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Եռյակը երեկ հանցագործություն է կատարել». Տ. Խզմալյան

Քաղաքականություն
index2

Հոկտեմբերի 10-ին Ազատության հրապարակում տեղի ունեցած եռյակի հանրահավաքը «հատուկ օպերացիա» էր՝ իրականացված ԿԳԲ-ի կողմից։ «Ա1+»-ի հետ զրույցում հայտարարեց Տիգրան Խզմալյանը։ Նա պատահական չի համարում, որ հանրահավաքը արվեց այն օրը, երբ Սերժ Սարգսյանը Մինսկում ստորագրում էր Հայաստանի ԵՏՄ-ին անդամակցելու մասին փաստաթուղթը. «Նույն օրն էր ընտրված, որպեսի ժողովուրդը այդ հրավառությունների եւ դեմագոգիայի ետեւում չտեսնի, որ նույն օրը, նույն ժամին, մեր երկիրը կորցնում է իր անկախությունը եւ ինքնիշխանությունը»։ Պարոն Խզմալյանը երեկվա հանրահավաքի կազմակերպիչների մասին չի գործածում ընդդիմություն բառը. «Այդ ոչ իշխանական հավաքը ուներ մի նպատակ, օրինականացնելու «խունտայի» հերթական հանցագործությունը։ Այնպես, որ մարդիկ, ովքեր հավաքել էին զանգվածներ Ազատության հրապարակում, հանցագործություն են կատարել՝ սահմանադրության եւ մեր անկախության դեմ»։ Տիգրան Խզմալյանը միեւնույն ժամանակ ընդգծում է է, որ «երկրի հիմնական հանցագործը Սերժ Սարգսյանն է,իսկ երեկվա հանրահավաքի կազմակերպիչները միայն նրա հանցակիցներն են»։ Եռյակը չի պահանջում իշխանափոխություն,- վստահ է պարոն Խզմալյանը, նրանք միայն աթոռների փոփոխության մասին են խոսում. «Այսինքն` սա ոչ թե հեղափոխական այլ տեղափոխական կամ շեղափոխական գործարք է։ Նպատակը դրված է, հիմքում ոչինչ չփոխել, երկրում անարդարության եւ կողոպուտի վրա հիմնած տնտեսությունը չփոխել, կոռումպացված դատական համակարգը չփոխել օլիգարխների գրպանում գտնվող օրենսդիրներին չփոխել»։