Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՀՀ սահմանների հարցը ԵՏՄ անդամակցության ականապատված կողմն է» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
b183b8e60e61a731c7a42ced03fc2a10

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի կարծիքով՝ Ղարաբաղի հետ մաքսակետ ունենալու հարցը շարունակում է անդամակցության պայմանագրի ականապատված կողմը մնալ: Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի հայտարարությունն այն մասին, թե Հայաստանի անդամակցության խնդիրները լուծված են, առ ոչինչ են: «Այն, որ Նազարբաեւը հայտարարում է, թե Հայաստանի հետ սահմանային խնդիրների հետ եկել են համաձայնության, ամենեւին հիմք չի տալիս ասելու, որ կոնֆլիկտը դեռ առջեւում չէ: Հիշենք, որ դեռ ամռանը նույն Նազարբաեւն ասում էր, որ Հայաստանը պետք է անդամակցի միջազգայնորեն ճանաչված տարածքներով, և Ղարաբաղը չպետք է մաս կազմի միությանը։ Իսկ մեր իշխանությունները բազմաթիվ անգամ առիթ են ունեցել հնչեցնելու, որ Հայաստանի և Արցախի միջև անցակետ չի դրվելու»,- ասաց Ստյոպա Սաֆարյանը։ Թե ինչպես են կողմերը եկել փոխհամաձայնության, քաղաքագետի խոսքով՝ ակնհայտ կդառնա մոտ ժամանակներս։ Ավելին՝ տեսանյութում