Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԳԵՐՄԱՆԱՑԻՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ՀԱՂԹԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

Սպորտ

Այսօր Երեւանի ժամանակով 22.45-ին ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը գերմանական Ահլեմ քաղաքում ընկերական հանդիպում կանցկացնի այդ երկրի երիտասարդական հավաքականի հետ: Հանդիպումը Գերմանիայում մեծ հետաքրքրություն է առաջացրել, քանի որ Գերմանիայի երիտասարդական հավաքականը շուտով մասնակցելու է Եվրոպայի մինչեւ 21 տարեկանների առաջնության եզրափակիչ փուլին եւ այս խաղում ավելի պարզ կլինի, թե ինչի են ընդունակ երիտասարդ գերմանացիները: Հանդիպման` 5-13 եվրո արժողությամբ տոմսերը գրեթե սպառվել են:

Գերմանացիները մարզիչ Դիեթեր Էլիթսը հայտնել է, որ իրենց ամեն ինչ անելու են հայերին պարտության մատնելու համար եւ վստահ է իրեն սաների ուժերի վրա: Իր հերթին գերմանական մամուլը վկայակոչելով 1996-97թթ. Հայաստան -Գերմանիա (1:5) եւ Գերմանիա -Հայաստան (4:0) հանդիպումների արդյունքները նշում է,որ Էլիթսի սաները պարտավոր են հաղթել այս խաղում: Հանդիպումը ուղիղ եթերում հեռարձակելու է DSF հայտնի սպորտային հեռուստալիքը, որը դիտում են աշխարհի շատ երկրներում:

Հայաստանի հավաքականը ինչպես արդեն տեղեկացրել էին այս խաղում հանդես է գալու ոչ մարտակական կազմով եւ լեգիոներներից ժամանել են միայն Համլետ Մխիթարյանը, Ռոմիկ Խաչատրյանը եւ Արման Քարամյանը: Հայաստանի ֆուտբոլային պատվիրակությունը Ահլեմ է ժամանել կիրակի ուշ երեկոյան, իսկ երեկ հայ ֆուտբոլիստները մարզում են անցկացրել Ահլեմ քաղաքի մարզադաշտում, որտեղ էլ կայանալու է հանդիպումը: