Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տարոն Մարգարյանի պատասխանը Գագիկ Ծառուկյանին (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
-XNiMLWpbSY

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանում է Գագիկ Ծառուկյանի՝ երեկ արած այն հայտարարությանը, թե ինքը պատրաստ է ղեկավարել երկիրը: Հարցին, թե տեսնո՞ւմ է արդյոք ԲՀԿ առաջնորդին նախագահի աթոռին, քաղաքապետը պատասխանեց. «Ես կարճ և հստակ պատասխանեմ, դա իր անձնական կարծիքն է, մենք երկրում ունենք նախագահ, հանրապետության նախագահը` Սերժ Սարգսյանը, որը նաև իմ կուսակցության նախագան է»: Իշխանափոխության գործընթաց, ըստ Տարոն Մարգարյանի, այսօր չի սկսվի: Նրա կարծիքով՝ դրա համար ոչ մի հիմք չկա: «Ինձ թվում է՝ իշխանությունը իր տեղում աշխատում է, և մենք աշխատանքով ենք զբաղված, և միայն խոսքով չենք ներկայանում հանրությանը։ Ես համոզած եմ, որ միայն աշխատանքով պետք է մեր ժողովրդին ներկայացնենք, թե որ կուսակցությունը և որ ծրագիրն է ավելի հաջողակ»,- ասաց քաղաքապետը:   Չնայած վերը նշված հանգամանքների, Տարոն Մարգարյանի կարծիքով՝ երևանցիներ այսօրվա հանրահավաքին կլինեն, քանի որ մայրաքաղաքում խնդիրներ շատ կան: