Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՍՐՅԱՆԻ ԱՆՍՊԱՍԵԼԻ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ

Սպորտ

Շախմատի Հայաստանի 66-րդ առաջնության 5-րդ տուրում թերեւս ամենամեծ անակնկալը գրանցվեց ընթացիկ մրցաշարում: Հայաստանի հավաքականի անդամ Կարեն Ասրյանը պարտություն կրեց միջազգային վարպետ Տիգրան Թոթանջյանից, որը մինչ այս տուրը ընթանում էր աղյուսակի վերջնամասում: Առաջնության մասնակիցների մեջ ամենաբարձր վարկանիշը ունեցող Ասրյանը այս պարտությունից հետո զգալիորեն նվազեցրեց չեմպիոն դառալու իր հնարավորությունները:

Առաջատարը՝ Արտաշես Մինասյանը ոչ-ոքի ավարտեց պարտիան Աշոտ Անաստասյանի հետ եւ 4 միավորով շարունակում է ընթանալ առաջին տեղում: 3.5 միավորով 2-րդ տեղում է Տիգրան Նալբանդյանը, որ այս տուրում ոչ-ոքի խաղաց ետնապահի՝ Արա Մինասյանի հետ: Լավագույն եռյակը 3-ական միավորով եզրափակում են Անաստասյանը, Ասրյանը եւ Փաշիկյանը:

Կանանց պայքարում մրցաշարային աղյուսակը 4.5-ական միավորով գլխավորում են Նելլի Աղինյանը եւ Սիրանուշ Անդրեասյանը: 5-րդ տուրում այս 2 շախմատիստուհիները հաղթանակներ տոնեցին: