• «23-ամյա անկախությունը պրծա՞վ սենց հեշտ» (տեսանյութ)

    «Ոչ Պուտինին», «23- ամյա անկախությունը պրծա՞վ սենց հեշտ» պաստառներով մոտ 10 քաղաքացի, Ազատության հրապարակից երթով շարժվեցին դեպի Բաղրամյան 26՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու,  հոկտեմբերի 10-ին՝ ԵՏՄ–ի պայմանագրի ստորագրման դեմ։

    Դանիել Իոննիսյանը նշեց այն պահանջները,  որոնք ներկայացնելու են Սերժ Սարգսյանին. «ԵՏՄ պայմանագրի կետերում հակասություններ կան ՀՀ սահմանադրության հետ, եւ մենք պահանջում ենք, որպեսզի չստորագրվի այդ պայմանագիրը»։

    Այն հարցին, թե արդյոք քիչ չեն մտահոգ քաղաքացիները, Դանիել Իոննիսյանը պատասխանեց.«Անգամ ամենավատ իշխանություն ունեցող երկրում ժողովուրդը պետք է ունենա ձայն բարձրացնելու իրավունք։ Եթե ՀՀ քաղաքացիները ոտքի կանգնեն ՀՀ–ում, այս աստիճան բռնապետություն չի լինի։ Այդ պայմանագրով զիջում ենք մեր ինքնությունը, մենք կորցնում ենք մեր անկախությունը։ Իսկ սրա մասին ժողովուրդը իրազեկ չէ»։

    Բաղրամյան 26–ում հավաքվածները բղավում են.«Մինսկից հետ չգաս»։

    Ինչ վերաբերում է հոկտեմբերի 10–ին տեղի ունեցող Եռյակի հանրահավաքին, Դանիել Իոննիսյանն ասաց, որ մեծ հույսեր չի կապում նրանց հետ.«Իրենք հանրահավաք կանեն, իսկ Սերժ Սարգսյանը կստորագրի ԵՏՄ–ի պայմանագիրը»։

    նառինե1

  •