Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՐՈՆՅԱՆԸ ԵՎՍ ՄԵԿ ԱՆԳԱՄ ՀԱՂԹԵՑ ԼԵԿՈՅԻՆ

Սպորտ

Հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը Մոնտե Կառլոյի միջազգային սուպերմրցաշարի 3-րդ տուրում 1.5-0.5 հաշվով հաղթեց հունգարացի Պետեր Լեկոյին: Կույր պարտիան այս շախմատիստների միջեւ ավարտվեց ոչ-ոքիով, իսկ արագ շախմատում առավելության հասավ Արոնյանը: Վերջինս հատկապես հաջող է հանդես գալիս արագ շախմատի կանոներով անցկացվող պարտիաներում: Այս հաղթանակից հետո Լեւոնը Մորոզուիչի հետ 4-ական միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: 4-րդ տուրում Արոնյանի մրցակիցը կլինի Նիլսենը, որը 2.5 միավորով գտնվում է աղյուսակի վերջնամասում: