Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿՈՌՈՒՊՑԻԱՆ ԻՍՊԱՌ ՎԵՐԱՑՆԵԼ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ

Հասարակություն

Եթե մեզ հաջողվի մատնանշել վերեւինների կոռուպցիայի, կամ ինչպես ընդունված է ասել գրանդ կոռուպցիայի ուղղությունները, եւ կանգնեցնել դրանց վերարտադրման հնարավորությունները, ապա Հայաստանում կոռուպցիան որոշ չափով կկանխվի:
Այս կարծիքին են կառավարության հակակոռուպցիան մշակող խմբի անդամները:

«Հակակոռուպցիոն մարմնի գործունեությունը» թեմայով սեմինարի մասնակիցները, ինչպես նաեւ Ֆրանսիայից եւ Լիտվայից հրավիրված փորձագետները գտնում են, որ կոռուպցիան իսպառ վերացնել աշխարհից հնարավոր չէ, սակայն ծավալները նվազեցնել կարելի է:

Ինչպիսին պետք է լինի հակակոռուպցիոն մարմինը եւ նրա գործառույթները:
Ըստ սեմինարի մասնակիցների կա 2 մոտեցում՝ հետաքննչական եւ կանխարգելիչ:
Հետաքնչականը համեմատաբար կոշտ մոդել է, որի արդյունավետությունն ապացուցվել է Լիտվայում եւ հնարավոր է այն օգտագործվի նաեւ Հայաստանում:
Կանխարգելիչ մոդելն առավել ընդունելի է: Դրա հիմնական առանցքը հրապարակայնությունն է եւ հասարակական կազմակերպությունների եւ հասարակության մասնակցությունը քննարկումներին:

«Աշխարհում չկա լավագույն մոդել - ստիպված ենք հարմարեցնել մեզ առաջարկվող մոդելները մեր երկրի առանձնահատկություններին, քաղաքական, տնտեսական, սոցիալական միջավայրին», - ասում են կառավարության հակակոռուպցիան մշակող խմբի անդամները: