Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵՏՄ-ում Հայաստանին սպառնում է «դասական ինտեգրացիոն ստրկություն»

Քաղաքականություն
4bc89bf4d645e39fbafc1d41bfa5d84a

Հայաստանը հոկտեմբերի 10-ին պատրաստվում է ստորագրել Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու պայմանագիրը։ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Արթուր Ղազինյանը, ով ուսումնասիրել է պայմանագրի նախագիծը, ասում է . «Ամբողջությամբ ներքին հակասություններ են»։ Նա մեջբերում է այս հատվածը Եվրասիական տնտեսական միության պայմանագրի նախագծից. «Решения Высшего совета, связанные с nрекращением членства государства-члена в Союзе, nринимаются по nринциnу «консенсус минус голос государства-члена, уведомившего о своем намерении nрекратить свое членство в Союзе». «Ինչ է ստացվում, եթե Հայաստանը որոշի դուրս գալ Եվրասիական միության կազմից, ապա այդ որոշումը պետք է ընդունվի Եվրասիական բարձրագույն խորհրդի կողմից` առանց հաշվի առնելու Հայաստանի ձայնը: Սա դասական ինտեգրացիոն ստրկություն է, որով անդամ-պետությունները զրկվում են իրենց սուվերեն իրավունքից` որոշել իրենց ճակատագիրը տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացներում: Եթե Եվրասիական միության որևէ անդամ դեմ արտահայտվի Հայաստանի Եվրասիական միությունից դուրս գալուն, ապա Հայաստանը պետք է շարունակի իր անդամությունը` իր սուվերեն կամքին հակառակ»,-մեկնաբանում է Արթուր Ղազինյանը։