Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սուրիկ Խաչատրյանը՝ վարչապե՞տ (տեսանյութ)

Քաղաքականություն
screenshot00044

«Մեզ համար էական չէ, թե ով կգա իշխանության։ Կարեւորը, թե ինչպես կգա, թողեք, թողեք հանգիստ գնացեք։ Ամբողջական իշխանափոխություն պետք է իրականացնենք»,- այսօր Արարատի հանրահավաքում հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը։ Անդրադառնալով այն հարցին, թե ինչու չեն պահանջում վարչապետի հրաժարականը, իր ելույթում նա նշեց. «Ստիպված եմ համաձայնվել Լեւոն Զուրաբյանի հետ, որ վարչապետ է դառնալու Սուրիկ Խաչատրյանը, ահա թե ինչո՞ւ չենք ուզում վարչապետի հրաժարականը, ահա թե ինչո՞ւ պահանջում ենք ամբողջական հեղափոխություն»,- պարզաբանեց «Ժառանգության» փոխնախագահը։ Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ այլ գործընթաց չկա, քան ամբողջական իշխանափոխությունն է, որի համար խորհրդարանական երեք ընդդիմադիր ուժերը պայքարում են , «որ փայ մտնել չլինի, քաղբանտարկյալ չլինի, գնդապետը պաշտպանված լինի եւ մեղադրյալ չդառնա։ Այլ ճանապարհ չկա»։ Պարոն Մարտիրոսյանը հավաքվածներին կոչ արեց մի քանի օր շուտ գալ Երեւան, հնարավոր է, որ հոկտեմբերի 10-ին ճանապարհները փակ լինեն։ ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն էլ ավելացրեց, որ փակ ճանապարհների, ահաբեկումների դեպքում, կարող են զանգահարել պատգամավորների հեռախոսահամարներին։