Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Հայրապետյանը վերադարձավ տուն

Կարևոր լուրեր Քաղաքականություն
2988d809ba3e522d7f19ba1d0348123f

Հայտնի բարերար Լեւոն Հայրապետյանն այս պահին տուն է գնում։ Այս մասին «Ա1+»-ին հայտնեցին «Ի պաշտպանություն Լեւոն Հայրապետյանի» շտաբից։ Մոսկվայի Բասմանի դատարանը փոխել է նրա խափանման միջոցը՝ կալանավորումը փոխարինելով տնային կալանքով։ Դատարանը հաշվի է առել այն հանգամանքը, որ վերջինս տառապում է դիաբետով, քաղցկեղով, երկու անգամ էլ սրտի կաթված է տարել։ Լեւոն Հայրապետյանը, սակայն,  իրավունք չունի դուրս գալ զբոսանքների։ Նրան  մեղադրանք է առաջադրվել ապօրինի եղանակով ձեռք բերված միջոցների լվացում եւ յուրացում (կամ վատնում) հոդվածներով: Նա չի ընդունում առաջադրված մեղադրանքը։