Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հաշմանդամությունը խոչընդոտ չէ պարելու համար (տեսանյութ)

Հասարակություն
պար1

Հայկական առաջին պրոֆեսիոնալ ներառական պարային խումբն իրականություն է։ Ավելի քան մեկ տարի տևած դասընթացներից ու ընտրությունից հետո խումբը բեմ է բարձրանալու իր անդրանիկ ներկայացմամբ՝ «Մի լքիր ինձ«։ Պրեմիերան հոկտեմբերի 3-ին է՝Փոքր թատրոնում։ Խմբի ութ պարողներից չորսը հաշմանդամություն ունեցող դերասաններ են, մյուս չորսը՝ պրոֆեսիոնալ պարողներ։ «Մի լքիր ինձ« ներկայացման մտահղացման և բեմադրության հեղինակը Փոքր թատրոնի գեղարվեստական ղեկավար` Վահան Բադալյանն է։ Պրեմիերայից առաջ մեր երկիր է ժամանել նաև Կանդուկո ներառական պարային խմբի պարուսույց` Վիկտորիա Մալինը։ Նա ներկայացման դերասանների հետ անցկացնում է վարպետության դասընթացներ և աշխատում «Մի լքիր ինձ« պարային բեմադրության վրա։ Ներառական պարային խումբը ձևավորվել է Բրիտանական խորհրդի «Պար՝ առանց սահմանների« ծրագրի շրջանակում: Ծրագիրը մեկնարկել է դեռ նախորդ տարվա նոյեմբերից, երբ չորս հայ պարուսույց մասնակցել է վերապատրաստման դասընթացների Միացյալ թագավորության` Կանդուկո ներառական պարային խմբում։ պար2 պար