Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչու Հովիկ Աբրահամյանը հնչեցրեց սպառնալիք (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
gaspari

Ակտիվիստ Վարդգես Գասպարին պատահական չի համարում երեկ ԱԺ ամբիոնից վարչապետ Հովիկ Աբրահամյանի խոսքերը՝ իշխանափոխության դեպքում մարտի 1-ի սցենարի կրկնության։ «Հովիկ Աբրահամյանն այդ սպառնալիքը հնչեցնելով, հաշվարկ է անում, ասում է 10 մարդու գնդակահարեցինք, բայց 11-րդը չեղավ չէ։ Հովիկ Աբրահամյանը եւ իր թիմակիցները հաղթել են մարտի 1-ին, նրանք տաս մարդու գնդակահարել են, տասնյակ մարդկանց բանտերում պահել են եւ դեռ ավելին»,- «Ա1+»-ին ասաց Վարդգես Գասպարին։ Ակտիվիստը մարտի 1-ի դեպքերից հետո դատապարտվել է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար եւ մեկ տարի գտնվել անազատության մեջ։ Վարդգես Գասպարին մինչ օրս էլ պայքարում է իր իրավունքների համար եւ շատ հաճախ հայտնվում ոստիկանության բաժիններում։