Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

9 կնոջ սպանել են իրենց իսկ ընտանիքում (տեսանյութ)

Հասարակություն
kanayq

Այս տարի ընտանեկան բռնության 9 դեպք ավարտվել է կանանց սպանությամբ։ Այս մասին հայտնել է «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի անդամ Լարա Ահարոնյանը։ Կոալիցիան այսօր նամակ փոխանցեց վարչապետ Հովիկ Աբրահամյանին։ «Անցկացնել ընտանեկան բռնության մասին օրենքը եւ հոկտեմբերի 1-ը հռչակել ազգային պայքարի օր՝ ընդդեմ ընտանեկան բռնության»,-պահանջը  «Ա1+»-ին ներկայացրեց Լարա Ահարոնյանը։ Նրա  խոսքերով՝ Հայաստանում բռնության դեպքերի աճ իսկապես կա, բայց դա նրա հետեւանքով չէ, որ դեպքերն աճել են, այլ մարդիկ ավելի իրազեկ են դարձել եւ բարձրաձայնում են։