Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԻՊ զեկույց. ուսխորհուրդներից մինչեւ աբորտներ

Հասարակություն
02e018a7bd524ecf99a32e2b440bea49

Այսօր ԱԺ- ում Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը ներկայացրեց 2013-ի իր տարեկան զեկույցը։ Մինչեւ սկսելը նա հույս հայտնեց, որ պատգամավորներն իրեն կաջակցեն, որպեսզի խնդիրները արագ լուծում ստանան։ Առաջին խնդիրը ոստիկանական բաժիններում խոշտանգումներին է վերաբերում. «Բռնությունները էապես նվազել են 2013-2014-ի առաջին կիսամյակի տվյալներով: Բայց դատախազությունը քայլեր չի ձեռնարկել, որ անի իր գործը: 365 բողոք է եղել քաղաքացիներից, որտեղ նշվում է, որ ոստիկանական բաժիններում ծեծում են իրենց, բռնություն են գործադրում։ Եվ այս դեպքերից միայն 12-ում է, որ գործ է հարուցվել կամ գործը գնացել է առաջ»։ Ըստ պարոն Անդրեասյանի, պետք է տեսախցիկներ տեղադրել ոստիկանական բաժինների հենց խցերում։ Օմբուդսմենը իր զեկույցում անդրադարձել է նաեւ առողջապահության համակարգին` որակելով այն թույլ. «Բժշկական սխալը մինչ օրս չի ձեւակերպվում: Արդեն երրորդ տարին է` մեր զեկույցում գրում ենք, որ բժշկական սխալը պետք է ձեւակերպել, որ մարդը պաշտպանված լինի այդպիսի ողբերգական դեպքերից»: Ըստ Կարեն Անդրեասյանի, պետք է կանխել նաեւ սելեկտիվ աբորտները։ Նա առաջարկում է ԱԺ-ին դրան տալ օրենսդրական լուծում. «Պետք է մի օրենք ընդունել, իրավական կարգավորում տալ, որով այդ հարցը կլուծվի եւ մեր աղջիկ երեխաները ի սկզբանե չեն մորթվի բժիշկների կողմից»։ ՄԻՊ-ի զեկույցում տեղ են գտել նաեւ տրանսպորտի խնդիրներն ու ուսանողական խորհուրդների քաղաքականացված լինելը։ Մանրամասները տեսանյութում