Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անհնազանդության երթի մասնակցի մեքենան տարվեց տուգանային հրապարակ

Հասարակություն
sisak

Պետավտոտեսչության կարգադրություններին չհետեւելու համար անհնազանդության երթի մասնակից Զավեն Հովհաննիսյանի վարած «OPEL» մակնիշի ավտոմեքենան տեղափոխվեց տուգանային հրապարակ։ Հիշեցնենք, որ դա նույն վարորդն է, ում «ակտավորել էին» ոստիկանները՝ երթի սկզբում։ Այս պահին անհնազանդության երթը շարունակվում է։ Գրիգոր Լուսավորիչ փողոցում ժամանակավորապես դադարեցվել էր երթեւեկությունը։ Այստեղ ժամանեց փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, որը պետավտոտեսուչներին կարգադրեց, որպեսզի ճանապարհ բացեն և երթուղի տան ակցիայի մասնակիցներին։ «Դուրս մեր գրպանիցն» ամեն կերպ փորձում է մտնել փոքր կենտրոն, բայց ոստիկանները ոչ մի կերպ թույլ չեն տալիս։ Նախաձեռնությունը պատրաստվում է երթով շարժվել տուգանային հրապարակ՝ տուգանված մեքենայի հետեւեից։ sisak1