Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հովիկ Աբրահամյանը կպատասխանի 3-4 օրից (տեսանյութ)

Քաղաքականություն
opy

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը խոստացել է 3-4 օրվա ընթացքում ուսումնասիրել փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչների առաջարկներն ու նրանց պատասխան տալ։ Այս մասին հանդիպումից հետո հայտարարեց ակցիայի մասնակիցներից Սամսոն Գրիգորյանը։ Ակցիայի մասնակիցները կամաց-կամաց հեռանում են կառավարության շենքի դիմացից, ուր հավաքվել էին վաղ առավոտից։ Հիշեցնենք, որ երեկ խորհրդարանում որոշվել էր, որ հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող «Շրջանառության հարկի մասին» օրենքում արված փոփոխությունները դեռեւս չեն գործի, եւ ձեռնարկատերերը դեռ չեն տուգանվի, մինչեւ քաղաքական ուժերը մեկ անգամ եւս ծանրութեթեւ անեն հարցը։