Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոչ մի ՀՀԿ-ական չի մոտեցել ձեռնարկատերերին. ակցիա կառավարության մոտ. ուղիղ (տեսանյութ)

Քաղաքականություն
ka

Կառավարության մոտ այս պահին նորից հավաքվել են մանր ու միջին ձեռնարկատերերը։ «Կասեցում-կասեցում» վանկարկումներով նրանք պահանջում են վերանայել «Շրջանառության հարկի մասին» օրենքում կատարված փոփոխությունները, նշում, որ դա անթույլատրելի է իրենց համար։ Հավաքվածներին հատկապես ցավ է պատճառում այն հանգամանքը, որ թեեւ իրենք պայքարում են, սակայն հանրապետական կուսակցության պատգամավորներից եւ ոչ մեկն իրենց չի լսել, չի փորձել գոնե համաձայնության եզրեր գտնել։ Փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչները համաձայն են, որ աշխատեն իջեցված 1 տոկոսով, սակայն փաստաթղթավորում չլինի։ Ակցիայի մասնակիցները ցանկանում են հանդիպել վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ։ Կառավարության շենքի դիմաց են նաեւ բանակում խաղաղ պայմաններում զոհված զինվորների ծնողները, ինչպես նաեւ՝ հաշմանդամություն ունեցաղ օդաչուները՝ իրենց մոտ 8 տարիների չվճարված թոշակի պահանջով։ Ուղիղ հեռարձակումը 1in.am