Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կնշվի Էջմիածնի տոնը

Կարևոր լուրեր Հասարակություն
391bd1d8783413dcdf62cecdd5b61708

Էջմիածին քաղաքի տոնը նշվում է հոկտեմբերի 8-ին: Սա յուրահատուկ խորհուրդ ունի: Տոնը հոկտեմբերի 8-ին նշելու առաջին եւ ամենակարեւոր պատճառն այն է, որ 405 թվականին, երբ Մեսրոպ Մաշտոցը, հայ գրերի գյուտն արած, վերադառնում էր հայրենիք, նրան հենց հոկտեմբերի 8-ին Էջմիածնում դիմավորեց ժողովուրդը` Վռամշապուհ արքայի եւ Սահակ Պարթեւ ամենայն հայոց կաթողիկոսի գլխավորությամբ: Եվ գրերի գյուտի պատվին երեք օր շարունակ տոնախմբություն եղավ Էջմիածնում: Մենք փորձում ենք այդ խորհուրդը եւս պահպանել, այդ իսկ պատճառով քաղաքի տոնի միջոցառումները շարունակվում են 3 օր` սկսվելով հոկտեմբերի 6-ին: Հոկտեմբերի 6-ին եւ 7-ին միջոցառումներ ենք անցկացնում Էջմիածնի արվարձաններում` Զվարթնոց, Չարենց թաղամասեր` այդ տարածքների բնակիչներին նույնպես խաղահրապարակներ նվիրելով, այլ անակնկալներ մատուցելով:

Տոնական միջոցառումների ծրագիր

 

06.10.2014

14:00          Քաղաքի տոնին նվիրված հունահռոմեական ըմբշամարտի  բաց առաջնության բացման                արարողություն 16:00 Այց  Զոհվածների պանթեոն (Զվարթնոց) 16:30 Արագածի զանգվածի 2-րդ շենքի խաղահրապարակի   բացում,  այցելություն              թիվ 16 մանկապարտեզ 17:00 Համերգ Արագած թաղամասում  

07.10.2014

16.00      Այց Հայրենական Մեծ պատերազմի հուշարձան 16:30      Հանդիպում Չարենց 11 և 13 շենքերի բնակիչների հետ 17.00      Համերգ Չարենց թաղամասում  

08.10.2014

12.30      Այց Արցախյան հերոսամարտի հուշարձան 12:45      Կոմիտասի անվան մշակույթի պալատի բացում 14.00      Շքերթ 15.30-17.00 Տաղավարների դիտում, նկարչական ցուցահանդեսների բացում, համերգային ծրագիր    քաղաքապետարանի հարակից պուրակում 17:30    Տոնական համերգ 22.00      Հրավառություն  Ամբողջ օրվա ընթացքում քաղաքապետարանին հարող պուրակներում բացօթյա համերգներ,     ժամանցային ծրագրեր, ցուցադրական ելույթներ, ցուցահանդեսներ: Էջմիածնի քաղաքապետարան