Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեկ տարուց ավել Ադրբեջանում պահվող հայ զինվոր Հակոբ Ինջիղուլյանը վերադարձել է հայրենիք (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
hakob

Ադրբեջանական գերությունից երրորդ երկիր տեղափոխված Հակոբ Ինջիղուլյանը այսօր առավոտյան վերադարձավ հայրենիք: Զվարթնոց օդանավակայանից, Հակոբ Ինջիղուլյանին դիմավորում են հարազատները և մարդկանց հոծ բազմություն: «Ես դեռևս 9 ամիս ունեմ ծառայելու և պատրաստվում եմ գնալ ծառայության»,- ասաց Ինջիղուլյանը, ևս մեկ անգամ հաստատելով, որ ինքը մոլորվելու հետևանքով էր հայտնվելգերության մեջ: Ինջիղուլյանն ընդգծեց, որ Ադրբեջանում իր նկատմամբ բռնություններ են կիրառել: Նրան անընդհատ ծեծել են և հայհոյել: «Ասում էին, եթե մեր ասածները չանես, էն չոբանի օրն ես ընկնելու: Սպառնում էին գնդակահարությամբ: Նաև հարցազրույցներն եմ տվել ադրբեջանցիների ճնշումների ներքո: Հարցազրույցից առաջ կանչում- ասում էին, թե ինչ պետք է ասեմ, իսկ եթե չանեմ իրենց ասածները, սպառնում էին սպանել: Նաև Կարմիր խաչի հետ հանդիպումներից առաջ էին կանչում և ցուցումներ տալիս, կարդում էին ընտանիքիս գրած նամակները»,- ասաց նա: Հայ գերուն Ադրբեջանում ստիպել են երրորդ երկիր գնալ, հակառակ դեպքում սպառնացել են սպանել: «Նրանք ստիպեցին ինձ երրորդ երկիր գնալ: Ասում էին եթե փախչելու փորձ անես կամ Հայաստան գնալու ցանկություն հայտնես, կգնդակահարենք: Դրա համար ես գնացի երրորդ երկիր և հետ եկա Հայաստան»,- ասաց նա: Տեսանյութը Aysor.am MHM90585 MHM90586 MHM90588