Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հարկայինում Գագիկ Խաչատրյանի բարեկամներն են, ոչ մի երաշխիքներ չկան» (տեսանյութ)

Հասարակություն
timthumb.php_

Փոքր տնտեսվարողներն այսօր ԱԺ շենքի մոտ փորձում էին անձամբ հանդիպել հանրապետական պատգամավորներին կամ կառավարության անդամներին որոնք եկել էին խորհրդարան՝ պատասխանելու օրենսդիրների հարցերին։ Ինչպես նախորդ երկու օրերին, այսօր ևս իշխող մեծամասնության ներկայացուցիչներից որևէ մեկը չմոտեցավ ցուցարարներին: Նրանք այսօր հեռանում էին ետնամուտքից մեքենաներով: Առևտրականներից մի քանիսի պահանջով ԱԺ շենքից դուրս եկավ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Նա երեք ամսով տնտեսվարողներին չտուգանելու կառավարության որոշումը համարեց սխալ: Պատգամավորը կարծում է այդ կերպ լայն լիազորություններ է տրվում հարկային մարմնին, իսկ այդ ոլորտում բարձր պաշտոններ զբաղեցնում են իշխանական վերնախավի մերձավորները: «Այդ թվում ֆինանսների նախարարի բարեկամները, և ոչ մի երաշխիք չկա, որ այդ լծակների գործադրմամբ այս մարդկանց շուկայից չեն հանի»,- մտահոգություն հայտնեց Նիկոլ Փաշինյանը: Ընդիմադիր պատգամավորների առաջարկով՝ ձեռներեցները վաղը բողոքի ակցիա կանցկացնեն Կառավարության շենքի դիմաց: Հիշեցնենք. մոտ մեկ շաբաթ առաջ տնտեսվարողների հետ հանդիպման ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ նրանց խորհուրդ էր տվել գնալ ԱԺ-ի մոտ բողոքելու։