Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սկայպը տարեցների մենակությունն ավելի խոցելի է դարձնում (տեսանյութ)

Հասարակություն
tarec

Խորեն Կարախանյանն իր կնոջ հետ 6 տարի է Նորքի տուն ինտերնատում է ապրում ։ Երեխաներ չունեն ու մի փոքր բարեկեցիկ ծերություն ունենալու ակնկալիքով տեղափոխվել են այստեղ։ Իրենց փոքրիկ կացարանը արդեն հարազատ է դարձել՝ սեփական ուժերով ու ճաշակով են զարդարել։ Ծաղիկներն էլ աճեցնում ու հետեւեւմ են միասին։ Այսօր նրանց և ինտերնատում բնակվող տարեցներին անակնկալ էր սպասում։ Տուն ինտերնատի նոր սենյակը հնարավորություն կտա նրանց սկայպի միջոցով ամեն օր շփվել հարազատների հետ։ Վիկտոր պապիկը արդեն հասցրել է կապ հաստատել արտասհմանում ապրող իր դստեր հետ, արդեն 2 տարի է նրա հետ միայն հեռախոսով էր շփվել։ Իսկ տիկին Նանուլը տուն ինտերնատի կոմպյուտերային լեդին է։ Անգամ ֆեյսբուքում է գրանցվել, օգնում է նաեւ ընկերներին։ Սկայպի նոր սենյակը թույլ կտա տարեցներին համացանցում ավելի ակտիվ լինել։ Բայց անգամ վիրտուալ ակտիվ շփումները չեն փոխարինի ընտանեկան ջերմությանը, ասում են տուն ինտերնատի մշտական բնակիչները։ Այսօր Հայաստանի 8 տուն ինտերնատներում ապրում են 1250 տարեցներ։ Նրանք ծերանոցում են հայտնվել տարբեր հանգամանքերի բերումով։ Մանրամասները՝ տեսանյութում