Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հ. Աբրահամյան. «Իշխանափոխություն չի լինելու, ինչ է, երկրորդ մարտի 1 ե՞ք ուզում» (տեսանյութ)

Քաղաքականություն
Hovik-Abrahamyan12-e1351862383452

Գյումրեցիները վաղը պատրաստվում են փակել Գյումրի- Երեւան ճանապարհը։ Այս մասին այսօր ԱԺ –ում հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանը։ Պատճառը «Շրջանառության հարկի մասին» օրենքի փոփոխությունն է։ Գյումրեցիների հետ այսօր հանդիպել է պատգամավորը եւ նրանք ցանկացել են հանդիպում ունենալ կառավարության ներկայացուցիչների հետ։ Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը նշեց, որ ՓՄՁ-ներին օգնելու համար ամենաշահագրգռվածը ՀՀ կառավարությունն է եւ այս օրենքը նպաստում է նրանց, ովքեր ազնիվ են աշխատում։ Իր գործընկերոջ հարցը շարունակեց ԲՀԿ-ական Վահան Բաբայանը՝ փորձելով հասկանալ, թե արդյոք կառավարությունը զիջումների գնալու է, թե ոչինչ չի փոխվելու։ Նա հիշեցրեց, որ բազմաթիվ առեւտրականներ ողջ օրը կանգնում են ԱԺ-ի դիմաց՝ անձրեւի տակ։ Հարցին պատասխանեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ «Ձեր կեցվածքը անհասկանալի է, Վահան Բաբայան եւ Մարտուն Գրիգորյան։ Ուլտիմատումով եք խոսում, ոճը դրսի՞ց եք բերել, որ ես աշխատում էի ԱԺ-ում, այդպես չէր»,- նշեց վարչապետը։ Հովիկ Աբրահամյանը ավելացրեց, որ մինչ օրենքի ընդունումը, բազմաթիվ քննարկումներ են տեղի ունեցել եւ իրենց ցանկությունն է, որ խոշոր ձեռնարկատերերը աշխատեն հարկային դաշտում։ Նրա խոսքերով՝ ցանկացել է հանդիպել քառյակի հետ, սակայն հրաժարվել են. «Երկրում իշխանափոխություն չի լինելու, ի՞նչ է երկրորդ մարտի 1 եք ուզում»,- եզրափակեց Հովիկ Աբրահամյանը։