Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՀՀԿ-ի վրա կազդի միայն ձեր պայքարի ճնշումը». Ն. Փաշինյանը՝ ցուցարարներին

Քաղաքականություն
նիկօլ

Քիչ առաջ ԱԺ մուտքի մոտ հավաքված ցուցարարներին մոտեցավ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով՝ հանրապետականն այսօր նույնպես մտահոգված է այս խնդրով, սակայն որևէ փոփոխություն չի կատարել. «Հանրապետականը գիտակցում է, որ օրենքում կան թերություններ, բայց այդ թերությունները փոփոխելու ռեալ քայլ չկա, հանրապետականների վրա կազդի միայն ձեր պայքարի ճնշումը»։ Նիկոլ Փաշինյանը սխալ է համարում կառավարության այն մոտեցումը, որ օրենքը կգործի, բայց տույժ- տուգանքներ չեն լինի. «Այստեղ կա մի շատ կարևոր հանգամանք, եթե թողնվում է տեսուչի հայեցողության տակ, ապա բոլորս էլ գիտենք, որ այդ ոլորտում ներգրավված են ֆինանսների նախարարի հարազատները, որոնք կփորձեն իրենց լծակների միջոցով ազդել տնտեսվարողների վրա, որպեսզի նրանք լքեն իրենց տոնավաճառները»։