Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Խնդրում եմ, թողեք ապրեմ» (տեսանյութ)

Հասարակություն
10.06.35

Երկու խախտում` երկուսն էլ բեկանված. Զառա Մուրադյանի սեղանին դատարանի որոշումն է, պետավտոտեսչության կողմից արձանագրված խախտումները ճանաչվել են անվավեր։ Սակայն նկարահանումից բառացիորեն րոպեներ առաջ փոստատարը տիկին Մուրադյանին հանձնել է նամակ, ըստ որի՝ ԴԱՀԿ ծառայությունը կալանքի տակ է դրել նրա սեփականությունը՝ հենց այդ բեկանված խախտումներից մեկի համար. «Սա ընդհանրապես բոլոր տրամաբանություններից դուրս է։ Եթե մի ամիս առաջ ես բոլորին ասում էի՝ դիմեք դատարան, այ, հիմա արդեն չգիտեմ էլ՝ ինչ անեմ»։ 30 տարվա վարորդն այս քայլը որակում է հարձակում սեփական ժողովրդի վրա. «Պետությունն ուղղակի պատերազմ է հայտարարել բնակիչների նկատմամբ, ակնհայտ նպատակը գումար կորզելն է»։ Մասնագիտությամբ նկարչուհին անելանելի վիճակում է. սեփական իրավունքների վերականգնման համար օրվա մեծ մասն էլի պետք է գերատեսչությունների դռները թակելով անցկացնի՞. «Ես խնդրում եմ թող ինձ թողեն ես աշխատեմ, ու ապրեմ, ես ժամանակ չունեմ ամբողջ օրը ընկնեմ ՃՈ-ներով, ԴԱՀԿ-ներով ու բանկերով»։ Զարուհի Մուրադյանը իրավաբանների աջակցությունն է ակնկալում՝ այս խնդրով վերջնական լուծումը գտնելու համար։