Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անակնկալ՝ 22 տարեցների

Հասարակություն
տար

Այս տարի առաջին անգամ անցկացվող «Երևան՝ իմ տուն» սոցիալական աջակցության ծրագրի շրջանակում տարեցների միջազգային օրը հաճելի անակնկալ է մատուցվել մայրաքաղաքում բնակվող 100 և ավելի բարձր տարիք ունեցող 22 տարեցներին: Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների պատասխանատուներն այցելել են բոլոր տարեցներին և Երևանի քաղաքապետի անունից շնորհավորելով ու առողջություն մաղթելով՝ հանձնել նվերներ: Նշենք, որ ծրագիրն իրականացվում է քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ՝ «Էրեբունի-Երևան 2796» միջոցառումների շրջանակում: Ծրագրում ընդգրկված մեկ դարը բոլորած քաղաքացիների թվում են նաև Ցեղասպանությունը վերապրածները: Շնորհակալություն հայտնելով ուշադրության և հոգատարության համար՝ տարեցները, նրանց զավակներն ու հարազատները նկատել են, որ թեև ենթադրել անգամ չէին կարող նման անակնկալ, նվերներն իսկապես խիստ անհրաժեշտ են և, մասնավորապես, էլեկտրատեխնիկան էապես կթեթևացնի իրենց առօրյա կենցաղային հոգսերը: Երեւանի քաղաքապետարան