Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կառավարությունը մերժել է փոխել «Շրջանառության հարկի մասին» օրենքը

Քաղաքականություն
opy

Քիչ առաջ ԱԺ նախագահի մոտ ավարտվեց 6 խմբակցությունների եւ կառավարության ներկայացուցիչների խորհրդակցությունը «Շրջանառության հարկի մասին» օրենքի գործունեության մասին։ Մեկ ժամ հետո ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը լրագրողներին տեղեկացրեց, որ կառավարությունը մերժել է օրենքում փոփոխություններ կատարելու ընդդիմության բոլոր առաջարկները։ Արամ Մանուկյանը ավելացրեց, որ այնուամենայնիվ, կառավարությունը համաձայնվել է քննարկումները շարունակել վաղն առավոտյան ժամը 10-ին։