Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շենքի սեփականատերը Հայաստանի Հանրապետությունն է (տեսանյութ)

Հասարակություն
96cccb2ff45b78c860ae223fe6b0dc29

Ի՞նչ է լինելու Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի շենքի հետ։ Այս հարցն այսօր ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը բարձրացրեց ԱԺ-ում։ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ համալիրի անունը չի փոխվելու եւ համալիրի մամուլի խոսնակը իրականության հետ կապ չունեցող լուրեր է տարածել. «Համալիրը զորամաս չի կարող դառնալ»,- նշեց Դավիթ Հարությունյանը՝ հավելելով, որ շենքի սեփականատերը Հայաստանի Հանրապետությունն է։ Ըստ նրա՝ հիմա աշխատանքներ են տանում շենքի հետագա ճակատագիրը լուծելու համար՝ 2 տարբերակի վրա են աշխատում։