Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կանգառ հասնելու համար անցնում են խմելու ջրի միջով (տեսանյութ)

Մարզեր
jur

Կապանի Երկաթուղայինների երրորդ նրբանցքի բնակիչներն իրենց անտեսված են համարում։ Խնդիրներն այստեղ շատ են, եղանակները փոխվելուն պես ամենահրատապները գլուխ են բարձրացնում։ Դրանցից մեկը ավտոբուսի կանգառ տանող քարուքանդ ու հողաշատ ճանապարհն է։ Անձրևի ժամանակ բնակիչները կանգառ հասնելու համար ռետինե կրկնակոշիկներ են հագնում, ընդ որում՝ ոչ միայն ցեխաջրերից պաշտպանվելու, այլև անհայտ տեղից հոսող խմելու ջրի միջով անցնելու համար։   Մանրամասները՝ «Սոսի» ՀԸ տեսանյութում