Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քննարկվել են ՀԱՊԿ ավիացիոն ուժերի ձեւավորմանը վերաբերող հարցեր

Պաշտոնական
big_a87dc0ca1d4aab655a9aa07f8ff5e871

Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը ս.թ. հոկտեմբերի 1-ին հանդիպում է ունեցել ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ա. Ստուդենիկինի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ-ի Ռազմական կոմիտեի և պաշտպանության նախարարների խորհրդի առաջիկա նիստերի օրակարգը, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի հակաօդային եւ հակահրթիռային պաշտպանության միասնական (միացյալ) համակարգի ստեղծմանն ու ՀԱՊԿ-ի ավիացիոն ուժերի ձեւավորմանը վերաբերող հարցեր: Համաձայն ՀԱՊԿ-ի օպերատիվ և մարտական պատրաստության համատեղ միջոցառումների 2015թ. պլանի, քննարկվել են նաև գալիք տարում Հայաստանի Հանրապետությունում կայանալիք «Անքակտելի եղբայրություն-2015» հավաքական խաղաղապահ ուժերի համատեղ զորավարժության անցկացմանն առնչվող խնդիրներ: