Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լքելով ԱԺ-ն՝ պատգամավորները գնում են Հանրային նայելո՞ւ

Քաղաքականություն
df87a01e1afa97f2b919c3845b04a4b3

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանի ելույթը ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանի համար բավականին օգտակար էին: ԱԺ-ում պարոն Ջաղինյանը ներկայացնում էր իր ղեկավարած խորհրդի 2013թ. հաշվետվությունը: «Պարոն Ջաղինյանի ելույթից ահագին հաղորդումների անուններ սովորեցինք: Հիմա եմ հասկանում, թե ուր են գնում մեր պատգամավորները, երբ ժամանակից շուտ լքում են ԱԺ դահլիճը: Գնում են Հանրային հեռուստաընկերության հաղորդումները նայելու»,- կատակեց պարոն Արզումանյանը: Նա անդրադարձավ հեռուստաընկերությամբ հեռարձակվողղ ֆուտբոլային խաղերին, որի ժամանակ տեղադրվող գովազդում գերակշռում են խաղադրույքներ կատարող ընկերությունների հոլովակները. «Կարծես թե կոչ լինի խաղադրույք անելու»: Պարոն Արզումանյանը Ռուբեն Ջաղինյանին անվանեց ճաշակով, զարագացած, կիրթ անձնավորություն, որը կկարողանա զարգացման ճիշտ ուղով տանել հեռուստաընկերությունը: Նա անդրադարձավ նաեւ 2008թ. մարտի մեկի իրադարձություններին. «Դրանցից հետո ես եւ իմ գործընկերները բազմիցս վարկաբեկվել ենք ձեր հեռուստաընկերության եթերով, ու հեռարձակում էր նախաքննության փուլում գտնվող գործի մանրամասները, որոնց վերաբերյալ անգամ դատարանի որոշում չկար: Ու մեզ հնարավորություն չէր տրվում գալ ձեր եթեր, ու մեր տեսակետը եւս ներկայացնելու: Հուսով եմ այսուհետ ընդհանրական հանրային շահին կծառայեք: Ես չեմ ուզում հիմա որեւէ առաջարկ անել, քանի որ սա պատվերով եթեր չի, ու հազար մարդ հազար կարծիք, ես չեմ ասելու, թե ինչ ցույց տաք եթերով: Ինչ վերաբերում է սերիալներին, ապա չեմ կարող գնահատական տալ նրանց որակին. Ոչ նախկինում եմ նայել, ոչ էլ հիմա, որ համեմատեմ»: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը պարոն Արզումանյանի ելույթին արձագանքեց՝ ասելով. «Ալեքսանդր Արզումանյանը հասկանում է պարոն Ջաղինյանի ճաշակը, իսկ նա ճաշակ ունի»: Քանի որ Ռուբեն Ջաղինյանը մեկնելու է գործուղման, հետագա զեկույցները ներկայացնելու է նրա օգնական Մարգարիտա Գրիգորյանը: