Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այսօր կկայանան մնացած երկու խաղերը

Սպորտ
sport-futbol-gavat

Հոկտեմբերի 1-ին տեղի կունենան Հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկության 1/4 եզրափակիչ փուլի հերթական երկու խաղերը: Հայաստանի բարձրագույն խմբի առաջատար Երեւանի «Ուլիսը» «Նաիրի» մարզադաշտում կընդունի հանրապետության չեմպիոն «Բանանց»-ին: Զուգահեռ ընթացող խաղում միմյանց հետ կհանդիպեն Երեւանի «Միկան» ու Կապանի «Գանձասարը», որոնք երեք օր առաջ նույն մարզադաշտում խաղացել են Հայաստանի առաջնության շրջանակում (1:1): Հիշեցնենք, որ այս փուլի առաջին երկու խաղերը կայացել են երկու շաբաթ առաջ, սեպտեմբերի 17-ին: «Արարատը» սեփական դաշտում 0:2 հաշվով պարտվել է «Ալաշկերտ»-ին, իսկ գործող գավաթակիր Երեւանի «Փյունիկն» իր հարկի տակ ջախջախել է Գյումրիի «Շիրակին»` 3:0: