Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Օքսֆորդի բառարան՝ ծաղկեփնջի փոխարեն (տեսանյութ)

Հասարակություն
books

«Գրքերի պահպանման խնդիր չունենք, ձմռանը ևս գրքերը չեն վնասվում, որովհետև գրքերի տոնավաճառում համարյա չկան չվաճառվող գրքեր. հները փոխարինվում են նորերով,իսկ եթե որոշ գրքեր չեն վաճառվում, ապա դրանք հանձնում ենք մանկատներին, ծերանոցներին, դպրոցներին, և ոչ մի դեպքում դեն չեն նետվում»,- ասում է գրքերի վաճառքով զբաղվող Վռամ Մարտիրոսյանը։ Նրա խոսքով, իրենք նաեւ մակուլատուրայից են վերցնում բազմաթիվ գրքեր, որոնք հետո գտնում են իրենց ընթերցողներին։ Այս տոնավաճառում կարող ես գտնել գրքերի օգտագործված տարբերակներ, հին հրատարակություններ, այնպիսի գրքեր, որոնք անհրաժեշտ են ուսումնական հաստատություններին և որոնք, բնականաբար, գրախանութներում վաճառվող գրքերի համեմատ ավելի մատչելի են։ Կամերային երաժշտության հարակից տարածքում արդեն մեկ տարի գործող գրքերի տոնավաճառի գրավաճառները չեն վերադառնալու իրենց նախկին վայրը՝ «Երիտասարդական» մետրոյի գետնանցում, քանի որ այգում կազմակերպված իրենց աշխատանքն ավելի հաճելի է թե իրենց և թե գնորդների համար։ Գրավաճառ Սուրեն Մարտիրոսյանը ուրախությամբ նշում է, որ գրքի հանդեպ հետաքրքրությունը շատացել է, որ գիրք նվիրելու մշակույթը կարծես փորձում է վերակենդանանալ. «Ամեն տարի, ուսումնական տարվա սկզբում, տարրական դասարանի երեխաները միմյանց հեքիաթների գրքեր են նվիրում, իսկ ուսանողները ծաղկեփնջի փոխարեն՝ Օքսֆորդի բառարան։ Այլ մանրամասներ՝ տեսանյութում