Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հիշեցին Ցեղասպանությունը պլանավորած գաղտնի փաստաթղթերի մասին (տեսանյութ)

Քաղաքականություն
06fbe3ccd117b5abb9a212d679db6c0b

Այսօր Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ «Առաջին աշխարհամարտը և հայ ժողովուրդը. պատմություն և արդիական խնդիրներ» խորագիրը կրող գիտաժողով, որի ընթացքում խոսվեց առաջին համաշխարհային պատերազմի տարիներին տեղի ունեցած իրադարձությունների, այդ գործընթացում մեծ դերակատարություն ունեցող դեմքերի և դեպքերի մասին։ Անդրադարձ եղավ նաև Հայոց ցեղասպանության փաստին։ Արևելագետ Ռուբեն Սաֆրաստյանն էլ իր հերթին շեշտեց, որ մեր այսօրվա գերխնդիրը պետք է լինի միջազգային հանրության դիտակետում հնարավորինս պահել և բարձր ամբիոններից պարբերաբար խոսել հայերի նկատմամբ կատարվածի մասին, որը եղել է ոչ թե սպանություն պատերազմի ժամանակ, ինչպես պնդում են թուրքական իշխանությունները , այլ վաղօրոք կանխամտածված ցեղասպանություն։ «Նրանք 10 կետից բաղկացած ծրագիր էին մշակել, որի 7-րդ կետով նախատեսված էր հայերի տեղահանությունը իրենց բնակավայրերից ՝ սկզբում մտավորականների, և առհասարակ բոլոր տղամարդկանց , այնուհետ մնացածին։ Թուրքիայի 5 բարձրաստիճան պաշտոնյաների կողմից, ում ձեռքում կենտրոնացած է եղել այն ժամանակվա Թուրքիայի ողջ իշխանությունը, և ովքեր պլանավորել էին Ցեղասպանությունը, հույժ գաղտնի է պահվել այս փաստաթուղթը, սակայն հետո այն ընկել է անգլիական հետախուզության ձեռքը։ Դեռևս պատերազմի մեջ չներքաշված, արդեն իսկ մշակել էր գործողությունների ծրագիր, որը ուղղված էր հայերի դեմ, և այսքանից հետո խոսել, որ կոտորածը եղել է պատերազմի հետևանք, պարզապես անհեթեթություն է»,- եզրափակեց բանախոսը։