Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շանթ Հարությունյանի գործով դատական նիստն ընդհատվեց (տեսանյութ)

Քաղաքականություն
shant51

«Հերոսներ-հերոսներ» վանկարկումներով Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկեց «Շանթ Հարությունյան և ընկերներ» գործով դատական նիստը։ Սակայն դատական նիստը շատ կարճ տևեց՝ ամբաստանյալ Ալեք Պողոսյանը հանրային պաշտպան խնդրեց։ Մինչ այս պահը նա որևէ պաշտպան չուներ։ Գործն անցել է դատական վիճաբանության փուլ, և գործով ամբաստանյալների պաշտպանները պետք է հանդես գային պաշտպանական ճառերով։ Դատական նիստը կշարունակվի հոկտեմբերի 3-ին։ Հիշեցնենք, որ Շանթ Հարությունյանն ու նրա ընկերները մեղադրվում են անցյալ տարվա նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու և խուլիգանություն կատարելու մեջ։